Drive logo

Բացահայտեք Drive-ի բոլոր հնարավորությունները

Ձեր նյութերը՝ ձեր ուզած ձևով – Drive-ի գործառույթները

 

Ձեր տարածքն աշխատում է Drive-ի, Gmail-ի և Google Լուսանկարների հետ՝ հնարավորություն տալով ուղղակիորեն Drive-ում պահելու ֆայլեր, էլփոստի կցորդներ և լուսանկարներ: Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև լրացուցիչ տարածք գնել:

Google Drive-ի 15 ԳԲ անվճար տարածքի լոգո

Լուսանկարներ, տեսանյութեր, ներկայացումներ, PDF ֆայլեր, անգամ Microsoft Office ֆայլեր: Ցանկացած տեսակի ֆայլ հնարավոր է ապահով պահել Drive-ում:

Google Drive-ի ֆայլերի տեսակների ցանկ, ներառյալ պատկերներ, փաստաթղթեր և երաժշտություն

Drive-ում պահվող ֆայլերն ի սկզբանե հասանելի են միայն ձեզ, սակայն դուք կարող եք հրավիրել ուրիշներին՝ դիտելու, մեկնաբանելու և խմբագրելու ձեր ընտրած ցանկացած ֆայլ կամ պանակ: Առցանց համագործակցությունն ավելի պարզ է դարձել:

Google Drive-ի գաղտնիության և հասանելիության ընտրանքներ

Ձեր ֆայլերի ապահովությունը շատ կարևոր է: Ահա թե ինչու, անկախ այն բանից, թե ինչ կպատահի ձեր սմարթֆոնին, պլանշետին կամ համակարգչին, ձեր ֆայլերն ապահով պահված են Drive-ում: Բացի այդ, Drive-ը գաղտնագրված է SSL-ի օգտագործմամբ՝ անվտանգության նույն հաղորդակարգով, որն օգտագործվում է Gmail-ում և Google-ի մյուս ծառայություններում:

Google Drive-ի անվտանգության կողպեք

Աշխատում է Google-ի մյուս ծառայությունների հետ

 
Gmail-ի լուսանկար-կցորդը մեկ սեղմումով պահվում է Drive-ում

Պահեք մկնիկը Gmail-ի կցորդի վրա և կտեսնեք Drive-ի տարբերանշանը: Ցանկացած կցորդ կարող եք ապահով պահել Drive-ում և կիսվել նրանով ուրիշների հետ։

Gmail-ի լուսանկար-կցորդը մեկ սեղմումով պահվում է Drive-ում

Drive-ը կարող է ճանաչել պատկերներում եղած օբյեկտները և սկանավորված փաստաթղթերի տեքստը: Օրինակ, որոնեք «Էյֆելյան աշտարակ», և ձեզ կցուցադրվեն փաստաթղթեր, որոնցում հանդիպում է այդ բառակապակցությունը, և ֆայլեր, որոնցում պատկերված է Էյֆելյան աշտարակը։

Օրեգոնի ծովափի լուսանկարը պահվեց Google Drive-ում և տարածվեց Google+ում

Պահեք ձեր լուսանկարները Drive-ում և տեսեք՝ ինչպես են դրանք կենդանանում Google Լուսանկարների միջոցով: Առանց ջանք թափելու խմբագրեք դրանք փորձառու լուսանկարիչի պես։ Ստեղծեք շարժանկարներ, ֆիլմեր և կոլաժներ։

Google Drive-ի տվյալները Chromebook-ներում

Google Drive-ը ներկառուցված է Chromebook-ում, այնպես որ ձեր ֆայլերն ու լուսանկարները այստեղ պահուստավորվում են ինքնաշխատ կերպով: Chromebook-ի ամենավերջին մոդելի հետ դուք երկու տարով 100 ԳԲ անվճար տարածք կստանաք:

 

Հավելվածներն ավելի արդյունավետ կդարձնեն ձեր աշխատանքը

 

Ստեղծեք ֆայլեր և օգտագործեք դրանք գործընկերների հետ միասին: Կիսվեք ձեր փաստաթղթերով և ֆայլերով, խմբագրեք աղյուսակներ, կազմակերպեք ներկայացումներ՝ Փաստաթղթեր, Աղյուսակներ և Սլայդներ հավելվածների միջոցով:

Google Drive-ի փաստաթղթերով, աղյուսակներով և սլայդներով արդեն կարող եք կիսվել

Google Ձևաթղթերի միջոցով կարող եք հարցում անցկացնել կամ ստեղծել ձեր թիմի անվանացուցակը, ապա տեսնել արդյունքները գեղեցիկ աղյուսակի տեսքով:

Google Drive-ում Google Ձևաթղթերի օրինակ

Ստեղծեք տրամագրեր ու գծապատկերներ, և զետեղեք դրանք փաստաթղթերում և կայքերում Google Գծագրերի օգնությամբ:

Google Գծագրերի պատկերակ

Խմբագրեք ձեր պրոֆիլի լուսանկարը, ստեղծեք կանաչապատման նախագիծ, մտքերի քարտեզ և շատ ավելին՝ Drive-ի ավելի քան 100 հավելվածների օգնությամբ: Տեղադրեք դրանք Chrome Web Store-ի Drive-ի հավաքածուից:

Հասանելի են Google Drive-ի 100-ից ավելի հավելվածներ

Լրացուցիչ հնարավորություններ

 
Android հեռախոսով լուսանկարելու միջոցով Drive-ում փաստաթղթեր պահելու օրինակ

Android-ի համար նախատեսված Drive-ի օգնությամբ կարող եք սկանավորել ձեր բոլոր փաստաթղթերը, օրինակ՝ ստացականները, նամակներն ու տեղեկանքները։ Պարզապես լուսանկարեք դրանք, և Drive-ը դրանք կպահի PDF ձևաչափով։

Google Drive-ի անցանց/առցանց ռեժիմի փոխարկիչ

Միացրեք ֆայլերի հասանելիությունն անցանց ռեժիմում, որպեսզի կարողանաք բացել դրանք առանց ցանցին միանալու։

Google Drive-ի ֆայլերի փոփոխությունների պատմության օրինակ

Դուք կարող եք դիտել ֆայլում վերջին 30 օրերի ընթացքում կատարված փոփոխությունները և վերադառնալ նախորդ տարբերակներին: